Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով
Նոր կորոնավիրուսը, ինչպես սուր շնչառական համախտանիշ հիվանդությունը, ունի այսպես ասած, ճամփորդելու հատկություն: Խոսքն օդանավերով ու նավերով այս հիվանդության տարածման մասին է:
Մինչև սուր շնչառական համախտանիշ հիվանդությունը կվերանար իր բնօրրան Չինաստանում, այն արդեն տարածվել էր երկու տասնյակից ավելի երկրներում: Ու տարածումը հիմնականում իրականացվել էր օդանավերով: Հիշեցնենք, որ ամենամեծ թվով մարդիկ էին վարակվել Տորոնտո քաղաքում: Այստեղ 400 հիվանդներից մահացել էր 44-ը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Օդային ուղիներով տարածվելու հիմնական պատճառն այն է, որ օդանավականներում մարդիկ լավ չեն լվանում իրենց ձեռքերը:
Ինչպես Մասաչուսեթսի տեխնոլոգիաների հաստատության անդամներից Քրիսթոս Նիկոլաիդեսն է ասում, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղևորների միայն 70 տոկոսն է լվանում ձեռքերը, և նրանցից միայն 7 տոկոսն է լվացվում ճիշտ:
Հիվանդությունների տարածման գլխավոր օդանավակայանները ամենախոշոր օդանավակայաններն են, հատկապես նրանք, որոնք համարվում են երկու կամ ավելի չվերթներ իրար կապող հանգույցներ: Դրանք աշխարհի ամենամեծ տասը օդանավակայաններն են, որոնց շարքում են Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Լոնդոնի, Հոնկոնգի ու Պեկինի օդանավակայանները:
Ինչպես Նիկոլաիդեսն է ասում, եթե ուղևորների 60 տոկոսն իրենց ձեռքերը լվանային ճիշտ, համաշխարհային տարածում գտած կորոնավիրուսի տարածման արագությունը կնվազեր 69 տոկոսով: Մասնագետների խոսքերով, հիմա քանի դեռ չկա այս հիվանդության բուժման կամ կանխման համար դեղամիջոցներ, առաջին պայքարը պիտի լինի մաքրության միջոցով, ինչի համար հարկավոր է քաղաքական քարոզարշավներից զատ մեծ տեղ տալ հիգիենայի հարցով կրթական արշավներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան