Պակիստանը մարել է ՌԴ-ին ունեցած 93,5 միլիոն դոլար պարտքը
Պակիստանը վճարել է ՌԴ-ին ունեցած 93,5 միլիոն դոլար պարտքը, որը գոյացել էր Խորհրդային Միության հետ առևտրի ընթացքում։
Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «The News International»-ին։
Ենթադրվում է, որ պարտքը խոչընդոտել է երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացումը: Այժմ Պակիստանը ակնկալում է ռուսական ներդրումների հոսք։
2019 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը և Ռուսաստանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Կազի Խալիլլահլը ստորագրել են համաձայնագիր`նախկին ԽՍՀՄ գործառնությունների համար փոխադարձ ֆինանսական պահանջների և պարտավորությունների լուծման վերաբերյալ: