Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
Միացյալ Նահանգները կանցկացնի կորոնավիրուսի դեմ պոտենցիալ հակավիրուսային դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումը։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Ուսումնասիրությանը, որը կանցկացվի Նեբրասկա նահանգում, կմասնակցի 400 հիվանդ աշխարհի տարբեր երկրներից: Կամավորների մի մասը կստանա հակավիրուսային դեղերի ռեմեդիվիվ, իսկ մյուսները՝ պլացեբո:
Կորոնավիրուսով վարակվածներն իրավունք ունեն միանալ փորձարկմանը, եթե նրանց մոտ առկա են COVID-19-ի մեղմ ախտանիշներ:
Մինչ այս պահը չի արտադրվել կորոնավիրուսի դեմ որևէ դեղահաբ կամ պատվաստանյութ։ Աշխարհի տարբեր կետերում հիվանդությամբ վարակվել է 80 հազար քաղաքացի, կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցում է 2.7 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
- Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին