Երևանում մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը
Երևանում այսօր սկսվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:
Բազմամարտում հայտնի դարձան լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:
Տղամարդկանց բազմամարտի մրցանակակիրներն են երևանցիներ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:
Վաղը` փետրվարի 27 –ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները: