Գևորգ Դանիելյան. Խոջալուի դեպքերը բացարձակապես առնչություն չունեն ցեղասպանության հանցագործության հետ
Իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է․ «Զուտ իրավական հարթությամբ Խոջալուի դեպքերը բացարձակապես առնչություն չունեն ցեղասպանության հանցագործության հետ, պատրաստ եմ սպառիչ հիմնավորումներով սա հաստատել ցանկացած բանավեճում։ Եվ սա ոչ թե Մութալիբովի հարափոփոխ մոտեցումների, այլ կոնկրետ փաստերի հենքով եմ պնդում (այդ տարիներին զբաղեցրել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի պաշտոնը)։ Այո, եղել են զոհեր, սակայն դա կազմակերպվել է ազերի ռազմաքաղաքական վերնախավի նախապես մշակված ծրագրով և հենց իրենց կողմից, որին ներգրավված են եղել նաև միջազգային ահաբեկիչներ։
Ըստ էության, խաղաղ բնակչությանը՝ վտանգավոր տարածքը լքելու լիարժեք հնարավորություն է տրվել, ինչին խոչընդոտել են ազերիները, քանզի նրանց ամեն գնով միջազգային հարթակներում ցեղասպանության փաստի արհեստական աղմուկ էր պետք, ինչը շարունակվում է առ այսօր։ Եթե հայկական կողմը նույնպիսի վարքագիծ դրսևորեր, ապա 1989 թ. չէր բացառվում, որ արդեն մենք ունենայինք նույն պատկերը, օրինակ՝ Խանլարի շրջանում, հատկապես, Չարդախլու գյուղում, որի բնակիչներին՝ իրենց նվազագույն գույքի հետ, մի քանի տասնյակ բեռնատարներով կարողացան նախապես տեղափոխել «ոչ ֆորմալ» ուժերը։ Գիտեմ, շատերը սա վիճարկում են, պնդում, որ դրա կարիքը չկար, իրենք պատրաստ էին մնալ և դիմագրավել, բայց դա արդեն այլ հարց է ...»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինա Գրիգորյան. Խոջալուի օպերացիան Ստեփանակերտի բնակչության համար ապրելու, գոյությունը պաշտպանելու հնարավորություն էր
- Արմինե Ադիբեկյան. Xocali.net կայքով մենք տասը տարի առաջ ուժգին հարված հասցրեցինք ադրբեջանական քարոզչամեքենային
- Էլիբեգովա. Ադրբեջանական քարոզչության հակազդման բացակայության հետևանքները մենք տեսնելու ենք ավելի լուրջ մակարդակներում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին