Մինչև տարեվերջ մաքսատուրքից կազատվի Եվրոպայից ներկրվող թվով 647 ապրանք
«Եվրոպական երկրներից Հայաստան ներմուծվող թվով 647 ապրանքների համար մաքսային արտոնությունը կերկարաձգվի մինչև 2020 թվականի վերջ»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով, այժմ ԵԱՏՄ երկրներում անցկացվում են ներպետական համաձայնեցման և ստորագրման գործընթացներ։
«Մեր գնահատականով տատանումը տնտեսության մոտավորապես 2-3 տոկոս է, կախված նրանից, թե որ պահից ուժի մեջ կմտնի օրենքը։ Առվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս կգոյանա, այսինքն՝ այդքանով պատաս կվճարվի մաքսատուրքը»։
Մինչև տարեվերջ մաքսատուրքից ազատվող ապրանքների թվում են միսը, կարագը, թանկարժեք մետաղները, քարերը, դեղորայքը և դրա հումքը։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հարցը շատ կարևոր է, քանի որ արտոնյալ ռեժմը պահպանվելու և ավելացվելու է ևս 1 տարով, ինչը, ըստ էության, շուրջ 30 մլն դոլար խնայողություն է ՀՀ քաղաքացիների համար։
«Մենք հույս ունենք, որ այդ միջոցները ճիշտ կօգտագործվեն ՀՀ հետագա զարգացման համար»,- եզրափակեց խոսքը Փաշինյանը։
Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ արտոնությունից օգտվելու իրավունք ՀՀ-ն կարող է ունենալ հունվարի 1-ից՝ հետին թվով։ Սակայն դրա հետ կապված հավելյալ քննարկում պետք է իրականացվի։
Վարչապետն էլ կարևորեց արձանագրել, որ արտոնությունը ներկրվող մեքենաներին չի վերաբերում։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան
- Կառավարությունը վավերացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան