Սիրիացիները կորցրել են Իդլիբի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը
Սիրիական ընդդիմության զինված ստորաբաժանումները Թուրքիայի աջակցությամբ կառավարական ուժերից վերցրել են Իդլիբ նահանգի Սարաքիբ ռազմավարական նշանակության քաղաքը: Այս մասին գրում է lenta.ru-ն։
Նշվում է, որ սիրիական ընդդիմության ուժերը ուշ գիշերով մտել են Սարաքիբ։ Մինչև առավոտ տևած բախումներից հետո նրանք կարողացել են գրավել նաև քաղաքի կենտրոնը։
Սարաքիբը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող «Մ 4» և «Մ 5» մայրուղիների խաչմերուկում։
Անցած մի քանի օրերի ընթացքում սիրիական զորքերը կռվում էին քաղաքի տարածքում գտնվող զինված ընդդիմության և թուրքամետ գրոհայինների դեմ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իդլիբում բախումների հետևանքով մահացել է 2 թուրք զինծառայող։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան