Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով իրականական աղբյուրը։
Վերջին տվյալներով, հետազոտության արդյունքները եղել են դրական։ Այս պահին Մասում Էբտեկարը հոսպիտալացված է։ Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Փոխնախագահը դարձել է Իրանում վարակված 245-րդ քաղաքացին։ Վարակվածներից 26-ը մահացել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վիրուսը հաստատվել էր Իրանի առողջապահության փոխնախարարի և երկու խորհրդարանականների մոտ։
Հարակից հրապարակումներ`
- «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ
- Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
- Իրանում հավատարմագրված դեսպանները մասնակցել են կորոնավիրուսի վերաբերյալ ժողովին
- Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
- «Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան