Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
Այս փուլում Վրաստանը չի պատրաստվում չեղարկել այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը, թռիչքները դադարեցված են միայն Իրանի և Չինաստանի հետ: sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչը:
«Այս փուլում մյուս երկրների հետ թռիչքների դադարեցման վերաբերյալ որոշում չկա: Որոշումը կախված կլինի նրանից, թե համաճարակային իրավիճակը ինչպես կզարգանա այս կամ այն երկրում: Որոշումն ընդունում է Վրաստանի կառավարությունը միջգերատեսչական համակարգման խորհրդի առաջարկությունների հիման վրա: Դեռևս խոսք այլ երկրների վերաբերյալ չկա»,- ասել է նա:
Պաշտոնյան նշել է, որ օդանավակայաններում ստուգում են բոլոր ուղևորներին, եթե կան կասկածելի ախտանիշներով մարդիկ, հոսպիտալացվում են:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ: 50 տարեկան տղամարդը Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան փետրվարի 25-ին:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կորոնավիրուսի հետ կապված
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
- Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան
- Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան