Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում երկու շաբաթով կարանտին է հայտարարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և։ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ։