ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց պահանջում են մասնագիտական քննարկումներ կազմակերպել։ Նրանք վստահ չեն, որ կենտրոնի վերաբերյալ ինֆորմացիան կառավարության ղեկավարին ճիշտ է փոխանցվել։
«Մենք ուզում ենք մեր մտահոգությունները, խնդիրը ամենայն մանրամասնությամբ ներկայացնել վարչապետին։ Մտավախություն ունենք, որ նրան ճիշտ չի ներկայացվել խնդիրը։ Այդ պատճառով մենք այսօր այստեղ են, խնդրում ենք մեզ ընդունել, լսել մեր մասնագետների կարծիքը, հնարավոր վտանգները»,-ասաց կենտրոնի աշխատակիցներից մեկը։
Նրանք նշում են, շատ խնդիրներ, մտահոգություններ ու տարաձայնություններ կան, որոնց պատասխանները ստանալու համար էլ պահանջում են քննարկում հրավիրել։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 30-ին կառավարության նիստին ընդունվեց Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշումը: Դրանից հետո կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին։
Նրանք օպտիմալացման անվան ներքո իրականացրած քայլի վերաբերյալ առողջապահության նախարարության հիմնավորումները համարում են անհիմն։
Հարակից հրապարակումներ`
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
- «Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին