Վրաստանի դեղատներում նույնպես դիմակների սղություն է
Նախօրեին Վրաստանում հաստատվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երկրում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը տարածվեց այնպես, ինչպես հիվանդությունն է տարածվում՝ շատ արագ։ Այս մասին գրում է Georgia Today կայքը։
Ուղիղ կես ժամ անց վրացական սոցիալական լրատվամիջոցներում հայտնվեցին խանութների և դեղատների շարքերում հերթ կանգնած մարդկանց լուսանկարները, որոնք գնում են սննդամթերք դեղորայք, դիմակներ: Կարճ ժամանակ անց արդեն դեղատներում չկան դիմակներ, քանի որ մարդիկ վազում էին այնտեղ խուճապահար:
Քանի որ կորոնավիրուսի առկայությունը երկրում առողջապահության նախարարի կողմից հայտարարվեց ուշ երեկոյան, ապա Թբիլիսիի Պեկին փողոցում գործող միակ շուրջօրյա աշխատող դեղատան մոտ շատ արագ հերթեր գոյացան, որը գնալով երկարում էր: Այդ ժամանակ դեղատունը որոշում է կայացրել յուրաքանչյուր գնորդին վաճառել ամենաշատը 10 դիմակ, որոնցից յուրաքանչյուրը 0,95 լարիով, մոտ 160 դրամ։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կօգնի դեղատներին ներմուծել դիմակներ, քանի որ պահանջարկը կտրուկ աճել է: Նրանք նաև ընդգծել են, որ ոչ միայն Վրաստանը, այլև աշխարհը կանգնել է դիմակների պակասի առաջ:
Առայժմ վրացական իշխանությունները հասարակությանը խնդրում են հանգստություն պահպանել, քանի որ խուճապի պատճառ չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան