Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: