Նյու Դելիում ավելի քան 30 մարդ մահացել է մասսայական բախումների հետևանքով
Նյու Դելիում անկարգությունների և բախումների հետևանքով մահացել է 32 մարդ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Հնդկաստանի մայրաքաղաքում բախումները սկսվել են փետրվարի 24-ին։ Հայտնի է, որ այդ օրերին տուժել է ավելի քան 200 քաղաքացի, մի քանի տասնյակ մարդ էլ ձերբակալվել է։
Բախումների պատճառը քաղաքացիական օրենսգրքում մտցված փոփոխությունն է, ըստ որի Հնդկաստանի քաղաքացիության կարող են ստանալ ոչ մուսուլմանները, եթե նրանց ճնշում են իրենց հայրենիքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան