«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանից չէ, Հայաստանի քաղաքացի է: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել նախօրեին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։
«Տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել, կորոնավիրուս չունենք հաստատված»,- ասաց նա:
Հարցին՝ արդեն հստա՞կ է, որ կորոնավիրուսով վարակված չի եղել, Ա. Ասատրյանը պատասխանեց. «Մենք դեռ նման ինֆորմացիա չունենք, հաստատված ոչ մի բան չունենք»:
«Աստղիկ» ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով նաև տեղեկացրել է. «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի Հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
- Մարդ կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի, թեյ, սուրճ կամ օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կորոնավիրուսի հետ կապված
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան