Սիրիացիները կորցրել են Իդլիբի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը
Սիրիական ընդդիմության զինված ստորաբաժանումները Թուրքիայի աջակցությամբ կառավարական ուժերից վերցրել են Իդլիբ նահանգի Սարաքիբ ռազմավարական նշանակության քաղաքը: Այս մասին գրում է lenta.ru-ն։
Նշվում է, որ սիրիական ընդդիմության ուժերը ուշ գիշերով մտել են Սարաքիբ։ Մինչև առավոտ տևած բախումներից հետո նրանք կարողացել են գրավել նաև քաղաքի կենտրոնը։
Սարաքիբը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող «Մ 4» և «Մ 5» մայրուղիների խաչմերուկում։
Անցած մի քանի օրերի ընթացքում սիրիական զորքերը կռվում էին քաղաքի տարածքում գտնվող զինված ընդդիմության և թուրքամետ գրոհայինների դեմ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իդլիբում բախումների հետևանքով մահացել է 2 թուրք զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն օգնում է ձեզ ընտրվել. Բլումբերգը՝ Սանդերսին
- Էրդողանը «խոստանում է» սկսել ռազմական նոր գործողություններ Սիրիայի Իդլիբի գավառում
- Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք
- Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան