Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ելնելով ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնժողովին հասցեգրված՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշման վերաբերյալ շահառուների և բուժաշխատողների գրություններից և հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունն ու կարևորությունը Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2020 թվականի մարտի 2-ին ժամը 12:00-ին կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով»։
Հարակից հրապարակումներ`
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան