«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
«Ինձ բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել»,- նախօրեին ոստիկանություն բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո ասել է «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից։
Այն հարցին, թե կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է,աշխատակազմը դժգոհ է, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Արամ Հակոբյանն ասել է. «Հիմնազուրկ հրաման է, դրա համար ես իմ դճգոհությունը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին հայտնել եմ»,֊ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:
Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը:
Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը:
Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:
Մանրամասն սկզբնաղբյուրի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սպառնալիք ՀՀ հանրային առողջապահությանը. ՁԻԱՀ-ի կենտրոնի բաց նամակը Փաշինյանին
- «Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան