2020 թվականի տարեսկզբին ՃՏՊ-ների թիվն աճել է
«2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 34-ով ավելի ՃՏՊ. մահերի թիվը պակաս է 3-ով»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը 59-ով ավելի է։
«Երևան քաղաքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37-ով պակասել են ՃՏՊ-ները, 2-ով պակասել են մահերը, և 68-ով էլ վիրավորները»,- ասաց Կարապետյանն, ապա հավելեց՝ բալային համակարգի ներդրումից հետո Երևան քաղաքում 2 ամսվա ընթացքում արդեն իսկ նկատվում է դրական միտում։
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ վիճակագրությունը մտահոգիչ է.
«2019 թվականին 2018-ի համեմատ շուրջ 358-ով ավելի ՃՏՊ է արձանագրվել։ Այս տենդենցը ուղղակի մտահոգիչ է»։