Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կորոնավիրուսի հետ կապված
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին:
«Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։
Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց:
Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,
Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ. 03-6277-7453
E-mail: [email protected]»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
- Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան
- Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով
- Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
- ԱՆ. Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
- 17 օրական նորածինը բուժվել է կորոնավիրուսից՝ ծնված լինելով հիվանդ մորից
- Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
- Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան