Պլասիդո Դոմինգոն հրաժարվել է ելույթ ունենալ Մադրիդի Արքայական թատրոնում
Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հրաժարվել է մասնակցել մոտ ժամանակներս Մադրիդի Արքայական թատրոնում ծրագրված Տրավիատա օպերայի նեկայացումներին: Դրանից բացի երգիչը որոշել է հրաժարվել նաև այն թատրոններում ու թատերախմբերում ելույթներից, որոնք կարող են դժվարություններ ունենալ իրենց պարտավորությունները կատարելիս: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Երեքշաբթի Դոմիգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք մեղադրել էին իրեն ոտնձգությունների մեջ և հայտարարել, որ իր վրա է վերցնում իր բոլոր գործողությունների պատասխանատվությունը: Այս հայտարարությունը Դոմինգոն արել է օպերային երգիչների ամերիկյան արհմիության հետաքննության արդյունքների հրապարակումից հետո:
Առնվազն 27 կին հայտարարել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգության կամ ականատես է եղել Դոմինգոյի կողմից ոչ պատշաճ վարքի, այն ժամանակ, երբ նա ղեկավարել է Լոս-Անջելեսի և Վաշինգտոնի օպերաները: Չորեքշաբթի Իսպանիայի մշակույթի նախարարությունը չեղարկել էր երգչի համերգը Մադրիդի թատրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Պլասիդո Դոմինգոն բողոքել է դժվար ժամանակներից
- Պլասիդո Դոմինգոն չեղարկել է օլիմպիական խաղերին ընդառաջ իր ելույթը Տոկիոյում
- Պլասիդո Դոմինգոն այլևս տնօրեն չէ
- Դալլասի օպերային թատրոնը չեղարկել է Պլասիդո Դոմինգոյի համերգը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա