Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր նկարահանել: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այժմ ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Մենգոլդը: Նրա հետ պայմանագիրը դեռ կնքված չէ, բայց բանակցությունները մտել են եզրակափակիչ փուլ:
Սթիվեն Սփիլբերգը կլինի «Ինդիանա Ջոնս 5»-ի պրոդյուսերը: Որպես ռեժիսոր հանդես գալուց իր հրաժարվելը նա կապել է արտեֆակտերի որոնման մասին պատմությունը երիտասարդ սերունդին փոխանցելու ցանկության հետ:
Սթիվեն Սփիլբերգը «Ինդինա Ջոնս» ֆիլմի հինգերորդ մասի աշխատանքների մասին հայտարարել է 2018 թվականի սկզբին: Ֆիլմի նկարահանումների մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է սցենարի և ֆիլմի անձնակազմի ժամանակացույցում անհամապատասխանությունների հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա