Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են ԱՀԿ հետ
Ձեռնարկած միջոցները տալիս են երաշխիք, որպեսզի կառավարենք կորոնավիրուսի հետ կապված գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ այսօր կառավարության նիստին:
«Ցանկանում եմ իմանաք, որ այն պլանը, որը մշակվել է կառավարության կողմից, իրականացվում է հետևողականորեն: Առաջին քայլը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավիաչվերթների սահմանափակումը: Դրանից հետո կայացվել է Իրանից ավիաչվերթները սահմանափակելու, և երեկ, Իրանի ուղղությամբ ցամաքային ճանապարհով մուտքի ժամանակավորապես դադարեցում: Սրանք այն քայլերն են, որոնք տալիս են երաշխիք, որ կառավարենք այս գործընթացը: Բացի այդ, բոլորս պետք է գիտակցենք, որ սա գլոբալ մարտահրավեր է և Վրաստանի առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան Վրաստանում պաշտոնապես հաստատվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի դեղատներում նույնպես դիմակների սղություն է
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը