Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է,
«Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։
Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմամադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է։
Ալվինա Գյուլումյան
Արևիկ Պետրոսյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Հրանտ Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Հրայր Թովմասյան
Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։
Ժամանակը գալու է, և նրանց անկոտրուն կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց
- Էլինար Վարդանյան. Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
- Բադասյան. Բոլոր մեթոդներով փորձում են զերծ պահել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու քայլից
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- Կառավարությունն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան