Կայանալու է պրոֆեսիոնալ կինոգիլդիաների մրցանակաբաշխությունը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ձեռնամուխ է եղել կինոոլորտի պրոֆեսիոնալ գիլդիաների ձևավորմանը: Ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնք ձևավորել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների և այլ պրոֆեսիոնալ գիլդիաները:
Այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, ստեղծվել են գիլդիաների աշխատանքները կարգավորող կանոնակարգեր, կայացել են մի շարք հանդիպումներ, որոնք նպատակ են ունեցել ստեղծել կինոոլորտի ու կինոարտադրության բոլորի կողմից ընդունելի «խաղի կանոններ»:
Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, որի նպատակն է հզորացնել պրոֆեսիոնալ գիլդիաները, ստեղծել անկախ միավորներ, որոնք զգալի դեր և նշանակություն կունենան կինոյի զարգացման գործում:
Օրերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացել է գիլդիաների ղեկավարների հավաք, որի ընթացքում որոշում է կայացվել ապրիլի 16-ին, հայկական կինոյի օրը, որի մասին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել թ համապատասխան որոշում, նշել հավուր պատշաճի՝ անցկացնելով նաև պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա