Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Չեմպիոն են դարձել հետևյալ մարզիկ- մարզուհիները:
Տղամարդիկ. Նորայր Հովհաննիսյան /ազատ վարժություններ /, Հարություն Մերդինյան / նժույգթափեր /, Վահագն Դավթյան / օղակներ /, Արթուր Դավթյան / հենցատկ և զուգափայտ / և Էրիկ Բաղդասարյան / պտտաձող /:
Կանայք. Ինեսա Ջաղինյան / ազատ վարժություն և հենացատկ / , Ջեմմա Բերբերյան / զուգափայտ / և Տաթև Սուքիասյան / հավասարակշռության գերան /:Բացառությամբ գյումրեցի Տաթև Սուքիասյանի, մյուս բոլոր չեմպիոնները Երևանից են:
Առաջնության արդյունքներով կազմավորվել են հավաքականներ, որոնք փետրվարի 29 –ին ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թբիլիսի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա ` մասնակցելու մարտի 16-ին սկսվելիք աշխարհի գավաթի` օլիմպիական վարկանիշային խաղարկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները