ՀՀ ԱԳՆ.Երեք տասնամյակի ընթացքում անփոփոխ են մնացել Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը
ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ. «Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։
Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:
Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։ Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»
- Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին
- Կկատարվի հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
- Սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ Վիեննայում
- Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների հայտարարությունը Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան