Կորոնավիրուս՝ բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
Կորոնավիրուսի վարակման կամ բռնկման դեպքեր են գրանցվել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Եվրանյուզի հաղորդմամբ, այսօր առավոտյան արդեն տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Զելանդիայում գրանցվել է COVID-19-ով առաջին հիվանդը:
Եվրամիությունում առավել ծանր իրավիճակ է Իտալիայում, այնտեղ 650 վարակված մարդ կա, 56-ը գտնվում են ծանր վիճակում, 17 մարդ մահացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն ասել է. «Յուրաքանչյուր պետություն պետք է հասկանա, որ իրենց մոտ կհայտնվեն COVID-19-ով առաջին պացիենտները: Եվ հետո կորոնավիրուսն արդեն կտարածվի: Որքա՞ն արագ: Ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Առողջապահության նախարարությունը ունի՞ հնարավորություն, որպեսզի վերահսկողության տակ վերցնի վարակի տարածումը: Այդ հարցերին պետք է ուղիղ պատասխանել՝ չմտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն, հնարավոր կլինի խուսափել, հույսը դնելով հանգամանքների լավ դասավորության վրա: Քանի որ դա կարող է դառնալ ճակատագրական սխալ»:
Նշվում է, որ վերջին օրերին Չինաստանի 24 շրջանում չի արձանագրվել կորոնավիրուսով վարակման որևէ դեպք: Այնուհանդերձ, վարակվածների թիվը մնում է շատ մեծ՝ ավելի քան 78 հազար մարդ, վերջին 24 ժամում 44 մահվան դեպք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Գեղամ Նազարյան. Հանրահավաք և երթ ընդդեմ կորոնավիրուսի
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
- Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում
- Հայաստանում Չինաստանի և Իտալիայի դեսպանները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը
- Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
- Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
- Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի
- Իրանում հավատարմագրված դեսպանները մասնակցել են կորոնավիրուսի վերաբերյալ ժողովին
- Մարդ կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի, թեյ, սուրճ կամ օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան
- Կորոնավիրուս. Վրաստանը կդադարեցնի՞ թռիչքներն այլ երկրների հետ
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
- Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան
- Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
- ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
- Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան