Շվարցենեգերն աշխատանքի է գնում ավանակի ու պոնիի ուղեկցությամբ
Դերասան Առնոլդ Շվարցենեգերն ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, երբ ավանակի ու պոնիի ուղեկցությամբ գնում է ընկերություն աշխատանքի:
«Այս անգամ ես բերել եմ Լուլուին»,- ասել է Շվարցենեգերը՝ նկատի ունենալով ավանակին: Դրանից հետո նա կերակրել է կենդանիներին՝ գրասենյակի սեղանի շուրջ:
kulturomania.ru-ն գրում է, որ դերասանին պատկանող պոնիի անունը Վիսկի է: Դերասանն արդեն ասել է այն մասին, որ երբեմն գնում է աշխատանքի պոնիի ընկերակցությամբ, քանի որ նրա գրասենյակում թույլ են տալիս կենդանիներ տանել: