Դեմկուսը դիմում է համակիրներին՝ չամսանակցել հանրաքվեին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում է կայացրել դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին չմասնակցել ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Կուսակցության նախագահության հայտարարության մեջ ասված է.
«Մեր հիմնավորումները հետևյալն են.
. Խորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետև խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել:
. Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար:
. Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների և օրենսդիր և գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաև յուվենալ արդարադատության և նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը,, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում:
Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը և զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի և մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության և սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք և առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաև լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, և, ոչ պակաս կարևոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն
- ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին
- ՀՅԴ ԳՄ-ն կոչ է անում քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան