Էդուարդ Մարտիրոսյանը՝ որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության մասին
Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ կադրային ջարդ չի արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը:
Հարցին, թե «Դիանա Հարությունյան» ֆեյք էջի հետ կապված ի՞նչ զարգացումներ կան, նա պատասխանեց. «Քրեական գործ է հարուցված։ Պետք չի կենտրոնանալ միայն «Դիանա Հարությունյան» էջի վրա։ Վերջերս երեք քրեական գործ է հարուցվել մյուս ֆեյք էջերի՝ տարբեր օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնալիքներ են հնչեցրել, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, մեր կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կլինեն աղմկոտ ձերբակալություններ, այսինքն՝ խոշոր օղակներում աշխատող պաշտոնյաների, Է.Մարտիրոսյանն ասաց. «Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Իհարկե: Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է»։
Հարցին, թե 2019 թ. նոյմբերի 14-ին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարական էր տվել պարզել QR կոդը սատանայի հետ որևէ կապ ունի, թե չունի, «...պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները», ի՞նչ ունեք այս ուղղությամբ արված, նա պատասխանեց. «Ցանկացած դրսևորումներ, որոնք տեղի են ունենում, դիտում ենք մեր ազգային անվտանգության շահերից ելնելով: Եթե ցանկացած, դա կլինի սատանիստական շարժում կամ միգուցե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ մեր գործառույթներով կպայքարենք և օրենքի խստությամբ պատժելու ենք»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
- ԱԱԾ-ն դիտում, չի գրանցում ու պատասխանում է մերժումով
- ԱԱԾ-ն դիտում ու չի պատասխանում հարցմանը
- «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է
- ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյքին
- Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի հետ կապը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան