Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել է 34-ի
Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 34-ի, հայտնաբերվել է հիվանդության վարակման 388 դեպք: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Այս մասին տեղեկանում ենք իրանական Irna գործակալությունից։
«Երեկվանից հայտնաբերվել է վիրուսով վարակվելու 143 նոր դեպք, և երկրում ընդհանուր առմամբ 388 մարդ վարակված է հիվանդությամբ: Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը աճել են մինչև 34 մարդու», - ասել է պաշտոնյան:
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերից 64-ը գրանցվել է Թեհրանում, 25-ը՝ Գիլյանում, 16-ը` Քոմում, 10-ը` Սպահանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան