ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին կենտրոնի աշխատակիցներն այսօր աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել։ Դիմումին այս պահի դրությամբ միացել է 75 աշխատակից։ Հայտարարությունը լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
«Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից՝ կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով ու չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը, մենք «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»,-ըստ Պապոյանի՝ ասված է դիմումում։
Նա նշեց, ողջ կոլեկտիվում 107-108 անդամ կա։ Դիմումի ներքո ստորագրածները, ըստ բանախոսի, չեն ցանկանում դառնալ պատասխանատու այն ռիսկերի, որոնց մասին ավելի քան մեկ տարի բարձրաձայնում են։
«Այսպես ասած, այդ միավորման ռիսկերի մասին մեր մտահոգությունները ոչ մեկ բանի տեղ չի դնում։ Մեզ համար անընդունելի է ճնշումների ենթարկվելը, բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»,-ասաց կենտրոնի աշխատակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
- Գևորգ Թամամյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան