«Տվեք մեր հիվանդին». Արտերկրի հիվանդանոցից պահանջել են Մանվել Գրիգորյանին տեղափոխել իրենց մոտ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները քաղաքացիական հիվանդանոցում մոտ մեկ տարի ստացիոնար բուժում ստանալու ընթացքում ավելացել են, վատթարացել, այդ պատճառով նա հրաժարվել էր հետագա բուժումը ստացիոնար կարգով անցնելուց՝ շարունակելով գտնվել բժիշկների հսկողության տակ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով, բժշկական կենտրոնում նրանից փաստաթուղթ են վերցրել, որ հնարավոր բարդացումների պատասխանատուն լինելու է հիվանդը:
«Սակայն մեկ օր անց նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել են կրկին հիվանդանոց»,- ասաց Լ.Բաղդասարյանը:
Նա նշեց, որ թույլ չեն տալիս հիվանդին տեղափոխել արտերկիր՝ այն հիվանդանոց, որտեղ նա նախկինում վիրահատվել է:
«Թույլ չեն տալիս հիվանդին, որպեսզի հնարավորինս կարողանա առողջությունը վերականգնել այն հիվանդանոցում, որտեղ ժամանակին վիրահատել են, ավելին՝ այդ հիվանդանոցն, ուսումնասիրելով Մանվել Գրիգորյանի այս մեկ տարվա հիվանդության պատմությունը, պաշտոնական գրություն ուղարկեց՝ տվեք մեր հիվանդին:Թույլ չտալով որպեսզի բուժումը, հետազոտությունները շարունակի արտերկրում՝ դիտում եմ դաժան վեաբերմունք և խոշտանգում հիվանդի նկատմամբ»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը 2019 թ. հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Մ.Գրիգորյանի պաշտպանները բազմաթիվ անգամներ նրա կալանքը փոխելու միջնորդություններ էին ներկայացրել՝ պայմանավորված առողջական վիճակով, սակայն մշտապես դատարանը մերժել է դրանք՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Տպավորություն է՝ որոշ մարդիկ ցանկանում են, որ այս կարգավիճակով էլ շարունակի Մանվել Գրիգորյանը
- Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին
- Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով ՄԻՊ միջնորդությունները մի քանի անգամ մերժվել էին
- Պաշտպան. «Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանին չի առաջարկվել, որպեսզի ցուցմունք տա
- Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի
- Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է.ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին