Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել է Իրան
Այսօր Թեհրանում Չինաստանի դեսպան Չան Հուան հայտնել է, որ Իրան է ժամանել Չինաստանից բժշկական և հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝ որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի օգնություն: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
«Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Չինաստանից Իրան է ժամանել, իսկ հաջորդ խմբաքանակը կուղարկվի: Մնացեք ուժեղ, Իրա՛ն», - գրել է Չան Հուան իր Twitter-ում:
Չինաստանի դեսպանը նաև գրառում էր կատարել պարսկերեն, որում ասվում է, որ 5000 հատ թեստեր են նվիրել՝ նոր տեսակի կորոնավիրուսը հայտնաբերելու համար, հավելելով, որ օգնությունը կշարունակվի: Դեսպանը նաև ասել էր, որ 250,000 բժշկական դիմակներ են հանձնվել Իրանին:
Առողջապահության նախարարության խոսնակը նախօրեին հայտարարել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակների թիվը հասել է 245-ի, որից 26-ը մահացել են: Նա նաև նշել է, որ անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել են հիվանդության վարակի 106 նոր դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան