Գիտնականները գտել են կյանքը մի քանի տարով երկարացնելու տարբերակը
Բոստոնի Բրիգամի հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ ստուգումը կարող է երկարացնել կնոջ կյանքը մի քանի տարով: Այս մասին գրում է ria.ru-ն։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան ինը հազար 50 տարեկանից բարձր կին՝ արյան 130-180 ճնշմամբ։
Կամավորները բաժանվել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է հակահիպերտոնիկ թերապիա: Առաջին խմբում բժիշկները մասնակիցների ճնշումը պահեցել են 120 միլիմետր սնդիկի վրա, երկրորդում`140:
Փորձի արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ ճնշման մշտական հսկողության միջոցով հնարավոր է բարձրացնել կյանքի տևողությունը`6 ամսից մինչև 3 տարի՝ կախված մարդու տարիքից:
Ուսումնասիրության հեղինակները պարզաբանում են, որ դրական արդյունքների կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե մարդը մինչև կյանքի վերջ հետևի արյան ճնշմանը և այն ստաբիլ պահի։