«Հրապարակ». Դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ-ում հատուկ կարծիք են գրում, որն ավելի շատ քաղաքական է, քան իրավական
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամիսներ շարունակ գործադրված քրեական և հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործողության վերջին օրն էր, և որևէ դիմում ՍԴ անդամներից չեղավ։
Այդ դատավորներն են՝ Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը և Արևիկ Պետրոսյանը։ Ի տարբերություն ՍԴ-ի, ԲԴԽ անդամները երեկ մի կիսատ որոշում կայացրին դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ, իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը Հատուկ կարծիք գրեց, որն այնքան քաղաքական է, որ կարող է օրինական հիմք հանդիսանալ նրա ԲԴԽ անդամությունը դադարեցնելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: