Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը հիմնված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։
Ինչպես գրում է Time-ը, պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որն ապրիլին կպատրաստի պատվաստանյութերը մարդկանց թեստավորման համար:
Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր էբոլայի, SARS-CoV-2-ով վարակված հիվանդների համար։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ և առաջին կամավորը կլինի ուղևորը, որը կորոնավիրուսով վարակվել էր Diamond Princess նավում։
Ուսումնասիրության մեջ կներառվեն նաև COVID-19-ով ախտորոշված այլ անձինք, որոնք հոսպիտալացվել են:
Նշենք նաև, որ Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։