Իրավունք 15:17 28/02/2020 Հայաստան

Անի Սամսոնյան. Ինչ են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ներկայացնում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ փաստեր են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով.

«ՀՀ ԱԺ պատգամավոր և ԱԺ-ում

տապալված քննիչ հանձնաժողովի

նախագահ Անի Սամսոնյանից

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։ Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այս կիսաճշմարտությունը կամ իշխանությանը տեղեկտավության նախընտրելի հատվածը մի քանի օր հրամցվել է հանրությանը։

Վերոգրյալ պարբերությունից հետո հաղորդագրության մեջ շարադրված են փաստեր, որոնք մամուլից, քաղաքացիներից և մեզ բոլորիցս թաքցրել են թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես հաղորդագրության մեջ առկա է նաև հետևալը․ «Այդուհանդերձ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նվիրաբերությւոնների վերաբերյալ գործարքները կնքվել են վերը նշված վարչաիրավական գործընթացների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո՝ առաջացնելով դրանց փոխկապակցվածության և փոխպայմանավորվախության մասին հանրային ընկալում, ինչին նպաստում են նաև ուսումնասիրությամբ ի հայտ բերված առանձին փաստեր։

Օրինակ․

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 29.10.2019թ. «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան ՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն։ Դեռևս թույլտվությունը չստացած ընկերությունը սկսել է շինարարությունը, ինչը 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության կողմից հայտնաբերվել է։ Նույն օրը՝ 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանն ընդունել է «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ հետ կնքված նվիրաբերության պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից 9 հատը։

Դրանից օրեր անց՝ 25.11.2019 թ․ ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանը  05.12.2019 թ․ որպես նվիարբերություն ընդունել է ևս մեկ տրանսպորտային միջոց: 24.12.2019 թ․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ըստ էության նկատի ունենալով, որ արդեն իսկ ընկերությանը տրվել է շինարարական թույլտվություն»։

Մեր կողմից նշենք, որ նվիրաբերության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս օգոստոսին։

Այս մասը ըստ էության դուրս են թողել հրապարակվող ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն լույս է սփռում գործարքների և համայնքի կողմից ծառայությունների ստացման ժամանակագրական կապի և այն փաստի վրա, որ ապօրինի շինարարություն իրականացնող ընկերությունը չի ենթարկվել պատասխանատվության, քանի որ դրան նախորդել է աղբատար մեքենաների հանձման-ընդունման գործընթացըև շինթույլտվությունը ։

Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից  ինքնակամ կառույցների օրինականացման վիճակագրական տվյալների համադրության արդյունքում արձանագրել ենք, որ Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին (Օհանով 15/1 հասցե, «Ալեքս Հոլդինգ» ընկերություն պատկանող 5842 քմ մակերեսի մեծությամբ այլ արտադրական ինքնակամ կառույցներ չեն օրինականացվել։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։ Հենց այս նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնաժողովի տապալման օրը (այս մասին հրապարակվել է մամուլում և ոչ մեկը չի հերքել) եկավ Ազգային ժողով և թե՛ ԱԺ նախագահին, թե՛ քաղաքական մեծամասնությանը պարտադրեց հետ կանգնել իրենց սկզբունքից, դիրքորոշումից և որոշումից։

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն և այդ բեռը մնում է հաջորդ իշխանության վրա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}