ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ-ը փակում է երկրի սահմաններից դուրս ամենամեծ ռազմական բազան` Հարավային Կորեայում, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Հարավային Կորեայում ԱՄՆ Զինված ուժերը հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակվել է մեկ զինծառայող, ինչպես նաև սպաներից մեկի ընտանիքի անդամը:
Հաղորդվում է, որ «Քեմփ Հեմֆրեյսի» և ամերիկյան այլ բազաների սահմանափակումները մտցվել են գեներալ Ռոբերտ Աբրամսի նախաձեռնությամբ, որի ղեկավարության տակ Հարավային Կորեայում կա 28.5 հազար ամերիկյան զինծառայող:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 78,8 հազարը, Հարավային Կորեայում՝ 2,3 հազարը, Իրանում՝ 388-ը, Իտալիայում՝ 650-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի առաջին դեպքերը են հայտնաբերվել Նիդեռլանդներում, Նիգերիայում, Լիտվայում, Բելառուսում, Նոր Զելանդիայում և Ադրբեջանում։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
- Ռուս տուրօպերատորները կորուստներ ունեն կորոնավիրուսի պատճառով
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին