Գրիգորյան. Վրաստանի հետ սահմանը փակելու հարց չի քննարկվում
Վրաստանի հետ սահմանը փակելու հարց այս պահին չի քննարկվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վրաստանում ևս հաստատվեց կորոնավիրուսով վարակված լինելու դեպքեր։ Հարևան Իրանի հետ Հայաստանը փակել է սահմանը՝ թույլատրվում են միայն բեռանփոխադրումները։
«Վրաստանում իրավիճակի վերաբերյալ կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր հարցերը, տարբերակները քննարկվում են, լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»,-ասաց նա։
Խորհուրդի քարտուղարի խոսքով, ստեղծված հանձնաժողովը կապի մեջ է հարևան երկրների առողջապահական համակարգի պատասխանատուների հետ, վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
- Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
- Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
- Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են ԱՀԿ հետ
- Մարդ կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվի, թեյ, սուրճ կամ օղի խմի և հաջորդ օրը վեր կենա գնա իր գործին. Փաշինյան
- «Ժողովուրդ». Կորոնավիրուսն արդեն հասավ Վրաստան. Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան