ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի պաշարների որոնման նպատակով հորատման ապօրինի աշխատանքներ է իրականացնում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
ԵՄ-ի պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Արևելյան Միջերկրականում հորատման ապօրինի աշխատանքների շարունակման պատճառով 2 հոգի հայտնվել է սև ցուցակում»:
Սև ցուցակում հայտնված անձինք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք մասնակցել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին։
Նախատեսվում է սառեցնել Թուրքիայի այդ 2 քաղաքացիների՝ ԵՄ-ում գտնվող հնարավոր անշարժ գույքը ր արգելել նրանց մուտքը ԵՄ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Կիպրոսի նախագահ. Թուրքիան վերածվում է ծովահենային պետության
- Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է Կիպրոսի ջրերում հորատման նոր աշխատանքների մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան