Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի քաղաքացիական անձանց պաշտպանելու և թռիչքային գոտին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Ria.ru-ի փոխանցմամբ, Ալթունը ասել է, որ Աստանայի գործընթացի երաշխավորները`Ռուսաստանը և Իրանը, կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե չկատարեն Իդլիբում բռնությունը և ռազմական գործողությունները նվազեցնելու իրենց պարտավորությունները:
Ավելի վաղ Թուրքիայի սահմանամերձ նահանգի նահանգապետ Հաթայ Ռահմի Դողանը հայտնել էր, որ Իդլիբում 33 թուրք զինվոր է մահացել Սիրիայի կառավարական ուժերի կողմից օդային հարձակման ժամանակ:
Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, սիրիական զորքերը կրակել են Իդլիբի գոտում գտնվող Բեհուն բնակավայրի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար թուրք զինվորականներ չպիտի լինեին։ Միևնույն ժամանակ, Բեհունի տարածքում տեղակայված ռուսական ՀՕՊ ուժերը գործի չեն դրվել։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
- Սիրիացիները կորցրել են Իդլիբի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը
- Մոսկվան դեմ է Իդլիբում հրադադարին. Euronews
- Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան