Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը աճել է 8000%-ով
Իսպանական դեղատներում, նոր կորոնավիրուսի տարածման վախի պատճառով բժշկական դիմակների պահանջարկն աճել է 8000%-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Դեղագործական դիստրիբյուտորների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալեսը հայտնել է, որ ամեն օր դեղատներից քաղաքացիները 80,000 բժշկական դիմակ են ցանկանում գնել։ Ձեռքի ախտահանիչները ևս դեղատներում օր օրի պակասում են։
Նշվում է, որ մեկ ամսվում վաճառվել է այնքան ախտահանիչ նյութ, որքան սովորաբար վաճառվում է 1 տարվա ընթացքում։
Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ առողջ քաղաքացիները կարիք չունեն բժշկական դիմակ կրելու։
Ներկա պահին Իսպաիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 27-ի։ Վարակվածներից 2-ն արդեն կազդուրվել են։
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան
- Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին