
Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում
Լիտվայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Լիտվայի առողջապահության նախարարությանը:
Ստացված տեղեկատվության համաձայն ՝ վարակված անձը գտնվում է Շյաուլյայ քաղաքում տեղակայված հիվանդանոցում:
Նշվում է, որ հիվանդը մեկուսացված է: Ինչպես հայտնի է դարձել, նա վարակվել է իտալական Վերոնայում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվեց պաշտոնական անուն՝ Covid-2019: