Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում
Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հիվանդության դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով սահմանային անցակետերում միջոցներ են ձեռնարկվում։ Այս մասին, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարությունը։
Նշվում է, որ նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմնների կառավարման և համակարգման գլխավոր վարչությունը, Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և հիվանդության դեպքերին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով, սահմանային անցակետերում ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկի գոտիներ սահմանված երկրներից Վրաստան մուտք գործած ուղևորների ստուգումը և Վրաստանում նրանց տեղակայման մասին տեղեկության գրանցումը:
Նախարարությունը մեկնաբանում է, որ այս պահի դրությամբ, բարձր ռիսկի երկրներ են սահմանված 4 պետություն. Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը և Իտալիան:
«Ինտենսիվ կերպով ստուգվում են ցամաքային «Կարմիր կամուրջ», «Սադախլո», «Սարփի» և «Դարյալի» սահմանային անցակետերը, ինչպես նաև օդային սահմանային անցակետերը Վրաստանի բոլոր երեք՝ Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի օդանավակայաններում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին