Հելեն Միրենը Բեռլինալեում պատվավոր «Ոսկե արջ» է ստացել
Դերասանուհի Հելեն Միրենը Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել նվաճումների համար: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարլո Շատրիանը և գործադիր տնօրեն Մարիետտա Ռիսենբեկը որոշումը հետևյալ կերպ են բացատրել. «Մեզ համար պատասխանը շատ պարզ է: Նա գիտի, ինչպես կնոջ ցանկացած դեր վերածել կանացի բարդ պերսոնաժի, նա գոյություն ունի կարծրատիպերից դուրս, կոտրում է արգելքները աշխատանքում և անձնական կյանքում, չի վախենում վիճել ռեժիսորների հետ, որպեսզի ավելի ուժեղ դարձնի իր հերոսուհիներին»:
Ուրբաթ փառատոնի հյուրերին ցուցադրել են Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին» ֆիլմը՝ Հելեն Միրենի գլխավոր դերակատարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա