Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել մի շարք միջոցառումներ և թեթև հիվանդության պատճառով տնից է աշխատում։ Այս մասին գրում է bbc.com-ը։
Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին նրա մոտ նկատվում էին մրսածության ախտանշաններ։
83-ամյա հոգևոր հայրը Մոխրոտ չորեքշաբթիի ընթացքում, որը համարվում է ծոմապահության առաջին օրը, հազացել է, ապա շփվել հավատացյալների հետ, սեղմել նրանց ձեռքը։
Նշվում է, որ Հռոմի պապը հազվադեպ է չեղարկում հանդիպումներն ու միջոցառումները։
Վատիկանի տարածած հայտարարության մեջ չի նշվում, որ Պապը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 655 քաղաքացի, որոնցից 17-ն արդեն բուժվել է։
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
- Ռուս տուրօպերատորները կորուստներ ունեն կորոնավիրուսի պատճառով
- Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին