
Վրաստանից փոստով դիմակ ուղարկելն արգելվել է
Ցանկացած տեսակի ու քանակի բժշկական դիմակներ փոստի միջոցով արտերկիր ուղարկելն արգելվել է, գրում է aliq.ge-ն:
Տեղեկությունը տարածել է «Վրաստանի փոստ» ընկերությունը:
Ընկերությունը զգուշացնում է, որ կարգը հաշվի չառնելու ու դիմակներ ուղարկելու դեպքում փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ քաղաքացուն ուղարկելու դիմաց վճարած գումարը հետ չի վերադարձվի:
Կազմակերպությունը չի հստակեցրել՝ հատկապես ինչ նպատակով է արգելվել դիմակներ ուղարկելը: Նոր կարգն ուժի մեջ է մտել նախօրեին՝ փետրվարի 27-ին:
Վրաստանում նոր կորոնավիրուսի ի հայտ գալով՝ բժշկական դիմակների դեֆիցիտ է երկրի բոլոր դեղատներում: Դեղագործները վստահեցնում են, որ դիմակները սպառվել էին դեռևս նախորդ շաբաթ: Որոշ բնակիչներ դժգոհում էին դիմակների աննախադեպ բարձր գներից՝ այն դեղատներում, որտեղ դեռևս չեն սպառվել: