«Իրատես». Առասպելական պարգևավճա՞րն ասեմ, թե՞ անգրագետ հայցադիմումը
«Իրատես» թերթը գրում է. «Քայլելով ու դըմփ-դըմփ-հու անելով իշխանության եկած չինովնիկները համառորեն չեն սովորում կամ չեն ցանկ անում սովորել՝ ինչպես պետք է աշխատել լրագրողների հետ: Գեղեցիկ կոստյումներ հագնող, խոսույթում անգլերեն բառեր օգտագործող, կառավարական ու խորհրդարանական գորգերի վրա վստահ կեցվածքով քայլող երիտասարդները, որ պատեհ ու անպատեհ առիթով բոլորիս ականջից կախում են, թե իրենք օքսֆորդներ ու քեմբրիջներ են ավարտել, դաստիարակության առումով «պորտները եվրոպաներում են կտրել», ամենակարևոր՝ պաշտոնյային հարիր կեցվածքի դասընթացից երևի «լիկվիդ» են մնացել: Իրոնիկ, երբեմն նույնիսկ հեգնանքի հասնող պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ դիմացինին չհարգելու բացահայտ դրսևորում: Գեղեցիկ բառեր շարելուց զատ երկու տարվա նորերը նարցիսյան բարդույթ ունեն:
Չբացատրված համոզում ունեն, թե ամենագետ են, ամենակարող, ամենաճշմարիտ, ու միմիայն իրենք են, որ լավագույնին են արժանի, հետևաբար հարմար առիթի դեպքում իրենք իրենց պետք է պարգևատրեն: Պարգևատրումներն այնքան սովորական ու հաճախակի են դարձել, որ արդեն չենք էլ զարմանում, թե պետական բյուջեն ինչպես է բաշխվում, իրենց իսկ բնորոշումով, գրավիչ աշխատանքից պետական անհրապույր պաշտոնի եկածների միջև: Հոգ չէ, թե հայաստանյան դպրոցների մի մասը վթարային ու կիսախարխուլ վիճակում է, հոգ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտու և աղքատության բարձր ցուցանիշի համար նախկիններին ամոթանք էր տալիս, հոգ չէ, թե սահմանին կանգնած զինծառայողը նախարարի կամ փոխնախարարի աշխատավարձի տասը տոկոսն է ստանում, կարևորն այն է, որ օքսֆորդներում ու քեմբրիջներում կրթվածները փափուկ աթոռներին նստելու, «պադավատով» ման գալու, հաճախակի գործուղումներ գնալու, ձեռի հետ էլ գործ անելու համար ինքնապարգևատրվում են: Հերթական խոշոր պարգևավճարի մասին մամուլն օրերս գրեց:
Այս անգամ 6 ամսում 16 հազար դոլարի պարգևավճար ստացած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին է: Ազգային ժողովում
պարզաբանում տալու փոխարեն լրագրողներիս նա հետևյալ հորդորը տվեց. «Իսկ յուանով ինչքա՞ն է: Յուանո՛վ հաշվարկեք, այդպես ավելի հետաքրքիր վերնագրեր կլին են»:
Լրագրողների ճկուն մտքի վրա կասկածող նախարարին թեև ապարդյուն, բայց ևս մեկ անգամ հորդորում ենք՝ լրատվամիջոցների նկատմամբ հարգանք դրսևորել, պատրաստակամ պատասխանել ամենասուր, երբեմն անենատհ աճ ու իր սրտից չբխող հարցերին, դա, ի դեպ, նրա պարտ ականությունն է: Չինովնիկները, ի վերջո, պետք է մի կողմ դնեն հեգնանքն ու մեզ հետ զրույցներում լինեն առավել քան զուսպ: Վերնագրի ընտրության մասին մտածելու փոխարեն բանակից սկոլիոզի «մեղքով» ճողոպրած պարոն Բադասյանը շատ ավելի լավ կանի սեփական աշխատանքի ճշգրտության ու կոռեկտության մասին մտածի և պատասխանի հարցին, թե ի՞նչ խղճով է ինքնապարգևատրվում, երբ արդարադատության թիվ մեկ պատասխանատուն լինելով՝ դատարան կիսատ-պռատ փաստաղթեր է ներկայացնում: Իսկ եթե մոռացել է, հիշեցնենք՝ նրա հայցադիմումը՝ ուղղված Նարեկ Մալյանին (վիրավորանքի ու զրպարտության մեղադրանքով), դատարանը վարույթ չէր ընդունել հայցադիմումի թերի լինելու պատճառով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: